Ովքեր են գումար շորթում վարորդներից․ աթոռներով ու արկղերով զավթված կայանատեղիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Երկու ժամի համար՝ 600 դրամ, տասը րոպեի համար՝ 200 դրամ։ Ավտոմեքենաների կայանման արժեքներն են Երևանի կենտրոնի որոշ փողոցներում։ Անօրինական կայանատեղիներ ու վարորդների համար անհայտ անձինք ինչ-որ մակերեսով տարածքներ են զավթում և դրանք իրենց կողմից սահմանված գներով տրամադրում որպես կայանատեղի։ Այսօրինակ դեպքերը բազմաթիվ են և գրեթե ամեն քայլափոխի։

Factor TV-ն վարորդներից ստացած ահազանգերից հետո շրջել է Կենտրոն վարչական շրջանի բանուկ հատվածներում։ Արձանագրել ենք, թե ինչպես են աթոռները, երկաթյա ձողերը, արկղերը, քարերը կամ այդ պահին ձեռքի տակ եղած հարմար այլ առարկաները ծառայում կայանատեղին, այսպես ասած, ամրագրելուն։ Այս մարդիկ կայանատեղիի ծառայությունները մատուցում են հիմնականում անօրինական։

Ովքեր են Երևանի փողոցներն ինքնագլուխ զավթածները․ նրանք հիմնականում այս գործունեությունը ծավալում են խանութների, ռեստորանների կամ այլ հասարակական նշանակության կառույցների մոտ՝ իրենց իսկ կողմից սահմանված գներով։ Երբեմն նաև հենց նման օբյեկտների սեփականատերերն են որոշում՝ ինչպես տնօրինել տարածքը՝ թույլ չտալով թույլատրված վայրում անվճար կայանել։

Առկա իրավիճակը խնդրահարույց է համարում նաև Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ Վախթանգ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ քաղաքապետարանը գործընթացներ է իրականացնում խնդիրը լուծելու համար։

Կայանատեղիների զավթման խնդրով զբաղվում են թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ ՆԳՆ Ոստիկանությունը, սակայն «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը կատարված աշխատանքը բավարար չի համարում։ Գաբոյանն անօրինական գործունեությունը կանխելու մեկ տարբերակ է տեսնում՝ ստիպել պատասխանատու մարմիններին պարտաճանաչ կատարել իրենց գործառույթները։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան էլ մտահոգիչ է համարում նաև այն, որ անօրինական կայանատեղիներում վարորդներից գումարներ են շորթում։

Քանի՞ քաղաքացի է վարչական պատասխանատվության ենթարկվել անօրինական կայանատեղի շահագործելու համար․ Factor TV-ին ներքին գործերի նախարարությունից փոխանցեցին՝ այս տարվա ընթացքում 26 արձանագրություն է կազմվել։ Հաշվի առնելով մեր կարճատև շրջայցի արդյունքում արձանագրված պատկերը, այս թիվը չի արտացոլում խնդրի իրական ծավալները։ Տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրությունների նման թիվն Արտակ Գաբոյանը մեզ հետ զրույցում զավեշտ որակեց։

Եվ մինչ ուժային կառույցից ու քաղաքապետարանից վստահեցնում են, թե խնդիրը կարգավորելու համար երկու կառույցների միջև սերտ համագործակցություն է ընթանում, վարորդները քաղաքի անվճար ավտոկայանատեղերից օգտվելու համար հաճախ ստիպված են լինում կոնֆլիկտի մեջ մտնել տարածքները զավթած անձանց հետ կամ լուռ վճարում են պահանջված գումարները, որոնք այդպես էլ չեն հարկվում և գրպանվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան