Խարդախության զոհ չդառնալու համար եղեք ուշադիր․ ՆԳՆ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։

«Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ, օր ու ժամ է նշանակել, ասել է՝ հերթագրում եմ քեզ, սեպտեմբերի 12-ին կգնաս Էրեբունի՝ մռու: Գնացել եմ, զանգել եմ իրեն, ասել է՝ հեթագրման համար կտրոն քաշի: Քաշել եմ, հետո ասել է քո ու կնոջդ հետախոսի համարները, կտրոնների համարները ու սոցիալական քարտի թվերը գրի, նկարի ուղարկի, էսա քեզ հաղորդագրություն կգա, կոդ կգա, ես էլ միամտաբար ուղարկել եմ»,-ասում է քաղաքացին։

Այսպես կոչված՝ օգտատերը քաղաքացուն կայքի միջոցով ուղարկել էր նրա և կնոջ վարորդական իրավունքի վկայականները՝ լուսանկարով, ստորագրությամբ և տրման ամսաթվով։

«Մինչ այդ ցույց էր տվել վարորդական վկայականի տեսքը: Այդքանը տեսնելով՝ հավատացել ու վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ»,-ասում է քաղաքացին։

Այս ամենից հետո տուժողը չի կարողացել կապ հաստատել օգտատիրոջ հետ, իսկ որոշ ժամանակ անց նաև ջնջվել է նրա հետ գրագրությունը։
Հոկտեմբերի 5-ի առավոտյան տուժողն այս մասին հաղորդում ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնում։

Խարդախության ներկայացվող դեպքը վստահաբար եզակի չէ։ Խաբեության զոհ են դառնում մարդիկ, որոնք սոցիալական մեդիայում (և ինչու միայն) շրջանառվող ցանկացած տեղեկատվության հավատում են անվերապահորեն, տրվում գայթակղիչ առաջարկներին, հաճախ լավ գիտակցելով, որ շրջանցում են օրենքը և օրինականությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, լինենք օրինապահ և օրինահարգ, նաև՝ անպայման մեդիագրագետ. սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական հոսքերը բերում են նաև ապատեղեկատվության ահռելի քանակ։ Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող կասկածելի և գայթակղիչ առաջարկներին, որ չդառնաք խարդախության զոհ»,- ասված է հաղորդագրությունում։