Բողոքի պատճառ դարձած Ակներ-Սանահին ավտոճանապարհի նեղ հատվածը կլայնացվի

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Լոռու մարզի Ակներ-Սանահին ավտոճանապարհի 400 մետր երկարությամբ նեղ հատվածի ասֆալտապատումը կլայնացվի։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Ալավերդու համայնքապետարանից։ Թե երբ կմեկնարկեն  աշխատանքները, համայնքապետարանից հստակ ասել չեն կարող։  Ալավերդի-Սանահին-Ակներ 10 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Մեկ ամիս առաջ Factor.am-ը հայտնել էր, որ Ակներ գյուղ տանող ճանապարհի 400 մետր երկարությամբ հատվածը կառուցվել է 4 մետր լայնությամբ, այն դեպքում, երբ սկզբում նախատեսված է եղել 6 մետր։ Դժգոհ բնակիչները խնդրի առնչությամբ ահազանգել էին մեզ՝ նշելով, որ ճանապարհով երթևեկելը վտանգավոր է, քանի որ նեղ հատվածում միաժամանակ երկու մեքենայի հայտնվելը վթարային իրավիճակներ է ստեղծում։ ՏԿԵ նախարարությունից փոխանցել էին, որ Ալավերդի համայնքի ղեկավարի որոշմամբ նախագծում փոփոխություն է կատարվել և ճանապարհը նեղացվել է։

Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն էլ նախագծի փոփոխության պատճառը կապել էր ճանապարհի որոշ հատվածներում հարակից հողերի սեփականատերերի անհամաձայնությունների հետ։