«Գլխառադ արածից էլ բեթար ա»․ ինչո՞ւ է Ակների նորակառույց ճանապարհը 6-ի փոխարեն 4 մ լայնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոռու մարզի Ակներ բնակավայրի մի խումբ բնակիչներ երեկ փակել էին գյուղ մտնող ճանապարհը։ Բողոքում են, որ նորակառույց ճանապարհը նեղ է։ Գյուղի նոր կառուցված ճանապարհը նախկինից 2 մետր նեղ է և դարձել է վտանգավոր երկկողմանի երթևեկության համար։

Ալավերդի-Սանահին-Ակներ 10 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կառուցվում է Կառավարության ֆինանսավորմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ «Անկյուն+3» մարզային հեռուստատեսությանը բնակիչները պատմել են, որ 400 մետր երկարությամբ հատվածը կառուցվել է 4 մետր լայնությամբ, այն դեպքում, երբ սկզբում նախատեսված է եղել 6 մետր։

Ակներ վարչական շրջանի ղեկավար Արկադի Սիմոնյանը Factor TV-ին հայտնեց, որ բնակիչները դիմել են վարչապետի աշխատակազմ, ՏԿԵ նախարարություն, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։ Սիմոնյանի խոսքով՝ դեռևս միայն Ազգային ժողովից են արձագանքել բնակիչների բողոքին և տեղում ծանոթացել խնդրին։ Տեղացիներն էլ պնդում են՝ կար հնարավորություն ճանապարհը լայնացնելու։

Սկզբնական նախագծով՝ ճանապարհի լայնությունը պետք է լիներ 6 մետր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Factor TV-ին փոխանցեց, որ Ալավերդի համայնքի ղեկավարի որոշմամբ է նախագծում փոփոխություն կատարվել և ճանապարհը նեղացվել։

Բնակիչները վստահ են՝ հնարավոր է գոնե 1 մետրով լայնացնել ասֆալտե ծածկը կողնակի հաշվին՝ առանց գյուղացիներին պատկանող հողամասերի տարածք մտնելու։

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ասում է՝ Ակներ գյուղ հասնող ճանապարհի աջ և ձախ կողմերում իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում սեփականատերերը թույլ չեն տվել շինարարություն անել։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ճանապարհային դեպարտամենտի հետ քննարկումներ են ընթանում լուծումներ գտնելու համար, և մոտ օրերս բնակիչներին կտրամադրվեն պարզաբանումներ հարցը կարգավորելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան