ՀՅԴ-ն կողմ էր փոխզիջումներին, այդ՝ Փաշինյանը, Պապիկյանը, Սիմոնյանն էին ասում՝ դեմ են որևէ փոխզիջման․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր Factor TV-ի տաղավարում էր․ զրույցում հիշեցրինք, որ հունիսի վերջին մեզ հետ հարցազրույցում նա պնդում էր, որ վաղ է խոսել Սրբազանի առաջնորդած շարժման ձախողման մասին։ Գուցե այսօ՞ր է ճիշտ ժամանակը ասելու, որ ընդդիմադիր հերթական շարժումը ձախողվեց, իշխանափոխության 6-րդ փորձը տապալվեց։ Նա չհամաձայնեց ձախողման մասին գնահատականի հետ․
«Ես դա ձախողում չէի կոչի, քանի դեռ՝ պայքարող մարդիկ կան․ այո՛, շատերի մոտ շատ մեծ ակնկալիքներ առաջացան հենց հիմա Փաշինյանին հեռացնելու, և հիմա հիասթափված են»։ Factor TV-ի հարցին՝ իսկ ինչո՞ւ էր ընդդիմությունը մեծ ակնկալիքներ առաջացնում, եթե չէին կարողանալու խնդիրը լուծել, Խաչատրյանն առաջարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից ստանալ հարցի պատասխանը․
«Ես կարծում եմ, որ եթե Դուք սրբազանին հրավիրեք կամ հարցազրույց կազմակերպեք, այդ հարցին կպատասխանի։ Ես դրա մասնակից եմ և շարունակելու եմ մասնակցել։ Իսկ թե ինչու այդպիսի մարտավարություն ընտրվեց և ինչու դա ճիշտ չէր, կարծում եմ՝ սրբազանը այդ հարցին բավականին հանգամանալից անդրադարձել է։ Ես հարցին պատասխանում եմ որպես շարժման մասնակից, բայց մարդ՝ որը ուղղակի մասնակցում է։ Որոշումը կայացվում է սրբազան շարժման քաղաքական խորհրդի կողմից։ Այո, կային չափազանցված ակնկալիքներ, որոնք, իհարկե, մարդկանց մոտ հիաթափություն բերեցին։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք այն սարսափելի բռնաճնշումները, Փաշինյանի հրահանգով, առնվազն՝ դաբրոյով ջարդը, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին։ Փաշինյանը խոսում էր ԱԺ ամբիոնից և ասում, որ որևէ ոստիկան որևէ հակաօրինական բան չի անում։ Դա կանաչ լույս էր ոստիկաններին, որ ինչ էլ անեք՝ դա հակաօրինական չի։ Ինքը այնտեղ խոսում էր և չէր կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենից մի 150 մետրի վրա»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան