ՀՀ-ն հուսով է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել մեկ ամսվա ընթացքում․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը հուսով է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի դրույթներն առաջիկա չորս շաբաթների ընթացքում։ Այս մասին Reuters-ին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Լրատվամիջոցը նշում է, այս քայլը կարող է թուլացնել լարվածությունը հակամարտությամբ լի Հարավային Կովկասում, նույնիսկ երբ Բաքուն ազդանշան է տվել, որ գործընթացը փակուղում է։

ՀՀ նախագահը հայտարարել է, որ Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:

«Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր։ Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում։

Reuters-ն հիշեցնում է, որ Խաչատուրյանի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, միաժամանակ, ընդգծում, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է։ Նա նաև հավելել է, որ մի քանի այլ հոդվածներ դեռևս բանակցությունների փուլում են Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

ՀՀ նախագահը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ կարգավորման հարցով քննարկումները լավ են ընթանում, դիտարկվում է երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը երրորդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար։

«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական ​​հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի