Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը. Army Recognition

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականի սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու Hyundai Rotem-ի մշակած K2 Black Panther հիմնական մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը, գրում է Army Recognition-ը՝ հղում կատարելով հարավկորեական Chosun Biz լրատվամիջոցին։

Ըստ աղբյուրի՝ այս այցը նաև թույլ է տվել ՀՀ նախարարին մասնակցել սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված Արհեստական բանականության պատասխանատու ռազմական կիրառման (REAIM) բարձր մակարդակի հանդիպմանը։

Հարավկորեական բանակի կողմից օգտագործվող K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին։ Նշվում է, որ Հայաստանում, որտեղ տարածքի մոտ 86%-ը լեռնային է, այս տանկի հնարավորությունը կարող է զգալի ռազմավարական առավելություն տալ՝ բարձրացնելով մարտական գործողություններում զորքերի շարժունակությունն ու ճշգրտությունը։

Բացի այդ, տանկը հագեցած է սենսորով, որն ավտոմատ կերպով կարգավորում է հավասարակշռությունը՝ ելնելով տեղանքից՝ հետագայում բարելավելով ճշգրտությունը և անձնակազմի հարմարավետությունը։

Եվրոպայում K2 տանկն արդեն կիրառվում է Լեհաստանում, որտեղ Hyundai Rotem-ը դարձել է պաշտպական ոլորտում ռազմավարական գործընկեր։ 2022 թվականի օգոստոսին Լեհաստանը պայմանագիր է ստորագրել 180 K2 տանկերի մատակարարման վերաբերյալ, որոնցից 46-ն արդեն մատակարարվել է այս տարի, քննարկվում է լրացուցիչ 180 միավոր տանկ մատակարարելու մասին նոր պայմանագիր։

Հաղորդվում է, որ Ռումինիան նույնպես դիտարկում է այս տանկի ձեռքբերման հարցը՝ որպես ռազմական արդիականացման ծրագրի մի մաս: Գերմանական Leopard 2A8-ի հետ մրցակցության մեջ K2-ն ունի գնային առավելություն, ըստ առկա գնահատականների՝ այն գնահատվում է 26,2 միլիարդ վոն՝ Leopard 2A8-ի մոտավորապես 60 միլիարդ վոնի դիմաց:

Թուրքիան նույնպես ձեռք է բերել այս տանկերից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի