Անօրինական շինաշխատանքներ` Սուքիասյաններին պատկանող տարածքում. տուգանքը կարող է կազմել մինչև 1 մլն դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 16:33
Ամենաշատ գումար վաստակած բռնցքամարտիկները պատմության մեջ
02.04.2026 | 16:24
Ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կան․ Օրբելյանը՝ ՀԷՑ-ում արձանագրած խախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:16
Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը
02.04.2026 | 16:14
Ռազմիկ Գրիգորյանն ամփոփել է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:12
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 16:06
Գրազ եմ գալիս ոսկե մեդալիս վրա․ Արման Ծառուկյանի մրցակից
02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող տարածքում անօրինական շինաշխատանքեր են կատարվել․ դրանց առնչությամբ Երևանի քաղաքապետարանն արձանագրություն է կազմել։

Factor TV-ն հոկտեմբերի 3-ին էր արձանագրել, որ Տիգրան Մեծ պողոտայի 17/4 հասցեում՝ «Լունապարկ»-ի հարևանությամբ, ակտիվ աշխատանքեր են իրականացվում։ Նույն օրը դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի՞նչ աշխատանքեր են կատարվում։

Այսօր արդեն քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հետևյալ պարզաբանումն է ներկայացրել. «Տիգրան Մեծ պողոտայի 17/4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել են գոյություն ունեցող սրճարանի բացօթյա ծածկի փոխման շինաշխատանքեր։ Կազմվել է արձանագրություն»։

Տիգրան Մեծի պողոտա 17/4 հասցեի անշարժ գույքը պատկանում է Սուքիասյաններին։ «Հետքն» ավելի վաղ հայտնել էր, որ 768 քառակուսի մետր մակերես ունեցող հողակտորը և դրա վրայի շինությունը համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյաններին: Տարածքում գործում են «Քուին Բուրգեր» և «Նոմա» ժամանցի վայրերը։ Նշենք, որ նոր ծածկը ներառում է այս երկու կառույցները։

Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն արձանագրություն է կազմել, ինչը, ըստ Հայկ Կոստանյանի, ենթադրում է 750 հազարից մինչև 1,5 մլն դրամի չափով տուգանք։

Չնայած արձանագրված խախտումներին և քաղաքապետարանի կողմից անցկացվող քննարկումներին՝ Սուքիասյաններին պատկանող տարածքում ծածկի փոփոխման աշխատանքերը շարունակվում են։ Factor TV-ն այսօր ևս արձանագրել է, որ տանիքին աշխատանքներ են կատարվում։ Քաղաքապետարանը, բացի տույժի մասին խոսելուց, խնդրի լուծման այլ ուղի չի մատնանշում։

Իրականացվող անօրինական աշխատանքների առնչությամբ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ տարածքում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներից։ Հանդիպեցինք «Քուին Բուրգեր»-ի տնօրենին, սակայն նա հրաժարվեց թեմայի վերաբերյալ հարցերի պատասխանել։

Հիշեցնենք՝ 2022 թվականին էլ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, նույն տարածքում անօրինական շինարարություն էր իրականացնում: Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ թեև տարածքը պատկանում է Սուքիասյաններին, բայց շինթույլտվություն չունեն, այդ իսկ պատճառով նրանք տուգանվել էին 200 հազար դրամով։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականին հայտնվել էր քրեական մի պատմության կենտրոնում։ Ըստ ՔԿ-ի՝ նա Ամիրյան փողոցում կրակել էր ԱՄՆ քաղաքացու վրա երթևեկության ընթացքում առաջացած կոնֆլիկտի ընթացքում։ Սուքիասյանի եղբայրը ձերբակալվեց, իսկ հետո 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Միջադեպից անմիջապես հետո իշխանական պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե «անկախ մարդու ով լինելուց՝ Հայաստանում բոլորն օրենքի առաջ հավասար են»։

Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցչի՝ ՔՊ-ական պատգամավորի հետ առնչություն ունեցող տարածքում երկրորդ անգամ է նմանատիպ խախտում իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան