Մտել են շարժման միտինգներին մասնակից ընդդիմադիր գործարարների բիզնեսները, ամիսներով դուրս չեն գալիս․ հետո՞ ինչ, որ օգնել են․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ինչո՞ւ «Տավուշը հանուն հայրենիքի» անվանումով մեկնարկած շարժումը չի հասնում հաջողության՝ իշխանափոխության։ Ավելին, հետևելով դինամիկային, կարելի է եզրահանգել, որ դեպի անկում է գնում՝ գոնե մասնակիցների թվաքանակը հաշվի առնելով․ հոկտեմբերի 2-ին հրապարակի հավաքին 2000 մարդ էր՝ ըստ ԻՔՄ-ի, մինչդեռ մայիսի 9-ին 32 000 էր։ ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի հետ զրույցում մեղադրեց իշխանություններին՝ ընդդիմության դեմ բռնաճնշումներ կիրառելու մեջ․

«Ես չգիտեմ, թե Հանրապետության հրապարակում քանի հազար մարդ է եղել՝ հրապարակը լեփ լեցուն էր։ Ոչ շատը կարող ես թաքցնել, ոչ էլ քիչը։ Իշխանությունը չէր պատկերացնում, որ սա այսպես թափ կառնի, որովհետև պետք է խոստովանենք, որ Կիրանցից շատ ավելի ահավոր դեպքեր են տեղի ունեցել՝ Արցախի հանձնումը, բայց այդ ժամանակ այս պրոցեսները չկային։ Հետո սկսվեց տոտալ հակաքարոզչություն, էլ ասեցին, որ մենք Կրեմլի ագենտ ենք, նարկոբարոններ․․․»։ Դիտարկմանը, որ եթե իրենց բողոքը արդարացված էր, մարդիկ պիտի որ չնայեին իրենց դեմ բերվող թեզերին և չազդվեին իշխանության հակաքարոզից․ «Առաջին հերթին դա հակաքարոզչություն էր»։ Այսինքն, ՀՀ-ի գոյությանը վտանգ է սպառնում և մարդիկ չե՞ն մասնակցում երկրի «փրկության» հանրահավաքներին․ «Այդ վտանգը չկա՞, այնքան ակնհայտ է, մենք ժամ առ ժամ, օր օրի մոտենում ենք անդառնալիության կետին։ Ասում են՝ Արցախի մի մասը տվել են, մի մասը կա էլի, ասում էին՝ նշաձողը իջեցնենք, Արցախը կմնա։ Ո՞ւր է Արցախը, կա՞»։

Ընդդիմադիր գործիչը իշխանափոխությանը խանգարող հանգամանքների թվում նշեց նաև իր պնդմամբ՝ ընդդիմադիր գործարարների նկատմամբ պետական մարմինների կողմից ճնշման դեպքերի, ոստիկանության կողմից ուժի և հատուկ միջոցների կիրառման և այլ հանգամանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան