Իսրայելը երկրորդ փակ գոտին է հայտարարել Լիբանանի հետ սահմանին

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հետ սահմանին գտնվող ևս երեք շրջաններ փակ ռազմական գոտի է հայտարարել։ «Իրավիճակը գնահատելուց հետո» մուտքը տարածաշրջան արգելվել է, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը հյուսիսային Իսրայելի Մանարա, Իֆթահ և Մալկիա կիբուցների մասին է։ Սեպտեմբերի 30-ին Իսրայելի պաշտպանության բանակը Մետուլա, Միսգավ Ամ և Քֆար Գիլադի համայնքների հարակից տարածքները հայտարարեց ռազմական գոտի։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը լայնածավալ հարձակում իրականացրեց Իսրայելի վրա՝ ներխուժելով երկրի տարածք և իրականացնելով իսրայելական ժամանակակից պետության պատմության մեջ խաղաղ բնակչության ամենամեծ ջարդը՝ սպանելով շուրջ 1200 մարդու։ Գրոհայինները նաև մոտ 250 պատանդ էին վերցրել՝ իրենց հետ տանելով Գազայի հատված։

Պատանդներից մի քանիսը փոխանակվել կամ ազատ են արձակվել, իսկ մյուսները մահացել են։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում։

Գազայի հատվածի ցամաքային գործողության և ռմբակոծության արդյունքում, ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է ավելի քան 41,8 հազար պաղեստինցի։ Պաղեստինցի զինյալներին աջակցում էր լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, որը Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և մի շարք արաբական երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ «Հըզբոլլահը» պարբերաբար հրթիռակոծում է Իսրայելի տարածքը Լիբանանից։

2024 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին Իսրայելը հայտարարեց «Հըզբոլլահի» դեմ «կանխարգելիչ ռազմական գործողության» մասին։ Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով շիաների շարժման մի քանի առաջնորդներ են սպանվել։

Սեպտեմբերի 30-ին Իսրայելը «սահմանափակ» ցամաքային գործողություն է սկսել հարավային Լիբանանի սահմանային գոտում գտնվող «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի