ՆԱՏՕ-ն Ռամշտեյնում կայանալիք հանդիպմանն Ուկրաինային կոնկրետ քայլեր կառաջարկի դաշինքին միանալու համար

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինային ավելի կոնկրետ քայլեր առաջարկել դաշինքին ապագա անդամակցության ուղղությամբ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետին։

Աղբյուրի խոսքով՝ դա տեղի կունենա Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի նիստին (Ռամշտեյնի ձևաչափ), որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Գերմանիայում։ Դրան ծրագրում է մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը» Ռուսաստանի հետ պատերազմում։

ՆԱՏՕ-ն որոշել է մեղմել իր դիրքորոշումը դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հարցում ֆիասկոյի ֆոնին՝ ստանալու Ռուսաստանին արևմտյան հեռահար զենքով հարվածելու թույլտվությունը, նշել է աղբյուրը։ Այնուամենայնիվ, քայլերը, որոնք կառաջարկվեն Կիևին Գերմանիայում կայանալիք հանդիպման ժամանակ, նույնպես «չեն հասնում» ուկրաինական կողմի նախապես պահանջած «հրատապ միջոցներին», հավելել է նա։

Ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրությունները, անկախ արդյունքից, կասկածի տակ են դնում Ուկրաինային անվտանգությանն ապագա աջակցությունը:

Կիևը փորձել է համոզել Բայդենին աջակցել իր «հաղթանակի ծրագրին», որը կարող է դառնալ նրա քաղաքական ժառանգության կարևոր մասը: Սակայն Սպիտակ տունը հազիվ թե ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ոչ ժողովրդական լինել՝ Քամալա Հարիսի քարոզարշավը վտանգելուց խուսափելու համար, ասում են պաշտոնյաները:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի