ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելում է Հայաստան՝ քննարկելու ժողովրդագրական դիմակայունության ամրապնդմանն ուղղված աջակցությունը

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։

Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության և երիտասարդության հզորացման հետ կապված հրատապ մարտահրավերների լուծման գործում:

Այցի ընթացքում տիկին Բաուերը բարձր մակարդակի քննարկումներ կանցկացնի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, դոնոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երկարաժամկետ լուծումների համար ռազմավարություններ դիտարկելու և բնակչության արագ փոփոխության պայմաններում Հայաստանի ժողովրդագրական դիմակայությունը բարձրացնելուն աջակցելու նպատակով։

Այցի ուշադրության կենտրոնում է լինելու ՄԱԲՀ Հայաստանի համար 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակումը: Այցը կնպաստի ազգային առաջնահերթությունների և դրանց ՄԱԲՀ աջակցության ռազմավարական համապատասխանեցման վերաբերյալ բաց երկխոսությանը:

Ավելին, տիկին Բաուերը, օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հիմնական գործընկերներին կներկայացնի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին:

ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենի այցը Հայաստան առանցքային պահ է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ խթանելու և բոլոր հայաստանցիների համար դեպի ավելի դիմակայուն, արդար և առողջ ապագա առաջընթացն արագացնելու համար: