Վերջ տվեք վտանգավոր խաղերին․ Ալիևը սպառնացել է Հայաստանին

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում մի խումբ բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին բողոքել է Մինսկի խմբի գործունեությունից՝ հայտարարելով, թե «Ֆրանսիան և նրա նման արևմտյան երկրներն ամեն ինչ արել են, որ ադրբեջանական տարածքների օկուպացիան մշտական լինի»։

«Ես նաև զգուշացնում եմ Հայաստանին՝ վե՛րջ տվեք այդ վտանգավոր խաղերին։ Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում։ Ո՞վ է նրանց զենք տալիս: Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրները։ Ինչո՞ւ են նրանց անվճար տալիս այդ զենքերը։ Ինչքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի»,- ասել է Ալիևը, որն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարում էր, որ Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորացումն է։

Նշենք, որ որևէ երկիր Հայաստանին անվճար սպառազինություն չի մատակարարում, ՀՀ-ն այն գնում է կնքված պայմանագրերին համապատասխան։

Բացի այդ, Ալիևը կոչ է արել «հանգիստ թողնել Հարավային Կովկասը և զբաղվել սեփական գործերով»։

«Թող զբաղվեն իրենց խնդիրներով, լվանան իրենց արյունոտ անցյալը և փորձեն մաքրել իրենց մեղքերը։ Թող դադարեցնեն գաղութատիրական քաղաքականությունը, դադարեցնեն ճնշել ժողովուրդներին, դադարեն քիթը խոթել ամեն տեղ։ Սա իմ նախազգուշացումն է»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով․թե «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերի, բայց չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի