ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները:

Դատավորի վերաբերյալ վարույթն առնչվում է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործի հետ։

Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ: Ըստ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության` դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին, այսինքն` երկար է քննել գործը:

Դատավոր Միսակյանը մինչ այս ևս 1 անգամ կարգապահական տույժի էր ենթարկվել` խիստ նկատողության, որը դեռևս մարված չէ, ուստի նրա նկատմամբ այս նոր գործով անգամ ամենամեղմ կարգապահական տույժ նշանակելը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:

Վահե Միսակյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորը, և 2024-ի մայիսի 31-ին արդարացրել է նրան։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խնդրանքով՝ Խորհրդի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտը ուսումնասիրություն էր կատարել և 2024-ի փետրվարին ֆիլմ է հրապարակել Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ՝ պնդում կատարելով այն մասին, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի քննության տեմպն արագացրել է ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարից։

Մինչդեռ Factor TV-ն, ուսումնասիրելով ԲԴԽ որոշումներն ու դատավորի վարույթում առկա գործերի քննության տեմպերը, պարզել էր, որ քննության տեմպերի վրա կարող էր ազդել ոչ թե ԲԴԽ-ի` նոր ղեկավար ունենալու գործոնը, այլ այն, որ սկսած 2023 թվականից, դատավորի անունը մի քանի անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից, բացի այդ՝ սկսած 2023-ի հունվարից, քրեական գործերով դատավորներն այլևս չէին քննում կալանքի, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ և մինչդատական վարույթին առնվող այլ գործեր։

Արաքս Մամուլյան