«Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ հերթական բռնության ահազանգը մանկապարտեզից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Մանկապարտեզի տնօրենը նկատողություն է ստացել, դայակը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծնողները գաղտնալսել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզում դաստիարակի և դայակի խոսակցությունը։ Սոցիալական ցանցերի փակ խմբերում դեպքից տեղյակ օգտատերերը գրում են, որ երեխաներին մութ սենյակում են պահել, ուժ կիրառել, վախեցրել, որ տանը ոչինչ չասեն։ Ծնողներից մեկը ձայնագրիչ է թողել մանկապարտեզում, որից հետո պարզվել է, թե ինչպես են աշխատակիցները վարվում երեխաների հետ։

Արդյո՞ք մանկապարտեզի տնօրենը տեղյակ էր, որ իր աշխատակիցները նման կերպ են վարվում երեխաների հետ։ Մեր այցի ժամանակ հաստատության դռները փակ էին, իսկ բակում ոչ ոք չկար։ Մանկապարտեզի հեռախոսահամարին մեր զանգերը ևս անպատասխան մնացին։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ասում են՝ գաղտնալսման հիման վրա պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք երկու աշխատակցի հեռացման պատճառ եբ դարձել։ Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, չեն մանրամասնում։ 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ վերահսկողությունը մանկապարտեզներում ցածր է, և հենց հաստատությունների տնօրեններն են հաճախ կոծկում նմանատիպ դեպքերը՝ չբացահայտելով, թե ինչ մեթոդներով են իրենց դաստիարակներն ու դայակներն աշխատում երեխաների հետ։ Նա գտնում է, որ համապատասխան կառույցների կողմից այցերը մանկապարտեզներ ոչ թե պետք է սահմանափակվեն խոհանոցի կամ սանհանգույցի վերանորոգումը ստուգելով, այլ հետևեն նաև երեխաների վարքին։

Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալները մտահոգիչ են։ Երեք ամիս առաջ համացանցում աղմկահարույց տեսանյութ հրապարակվեց, որտեղ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի մանկապարտեզի դաստիարակը ֆիզիկական բռնության էր ենթարկում երեխային քնի ժամին․ ձեռքով հարվածում էր, բղավում երեխայի վրա և սպառնում։ Դաստիարակը ձերբակալվեց և 72 ժամ անց ազատ արձակվեց․  նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմք չկար։

Ուղիղ մեկ տարի առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկից, որտեղ երևում էր, որ նախակրթարանի տնօրենը, աշխատակիցները երեխաներին պարբերաբար ծեծում ու հայհոյում էին։

Այս աղմկահարույց դեպքերից հետո Երևանի քաղաքապետարանը սկսեց խոսել մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու մասին: Քաղաքապետարանի ենթակայության տակ 162 մանկապարտեզ կա։ Առաջին փուլով նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել 50 նախակրթարաններում:

Իրավապաշտպանի խոսքով՝ ցանկացած տեխնիկական միջոց շրջանցելի է, եթե երեխայի հանդեպ չկա սիրով ու հոգատարությամբ լի վերաբերմունք։ Բացի այդ, Հովհաննիսյանի կարծիքով, կան տարածքներ, որտեղ տեսախցիկներ չեն տեղադրվում, և հենց այդ վայրերում կարող է բռնությունը շարունակվել։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցում են, որ հայտնի է հաղթող կազմակերպությունը, այժմ տեխնիկական հարցեր են քննարկվում, որպեսզի առաջիկայում սկսեն տեսախցիկների տեղադրումը նախակրթարաններում։ Արդյո՞ք 121 մանկապարտեզի դայակին և դաստիարակին աշխատանքից ազատելով կավարտվի բռնության հերթական դեպքի հետ կապված պատմությունը․ իրավապահ մարմինները դեռ չեն արձագանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան