ԱԺ-ն չարաշահումների գործով անցնող «Ֆլեշ»-ից բենզին կգնի

Լուրեր

15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
Բոլորը

Չարաշահումների գործով անցնող «Ֆլեշ» ընկերությունից ԱԺ-ն բենզին կգնի։

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հաստատեց 2024-ի բյուջեով ԱԺ ընդհանուր հատկացումների վերաբաշխումների մասին հարցը։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ։ Նշենք, որ այս ընկերության հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանն է։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ԱԺ-ն 27 մլն դրամի բենզին կգնի «Ֆլեշ»-ից։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանն անցնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով․ նրան մեղադրանք է առաջադրված մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվել է մարզպետարանների և Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող կազմակերպությունների ներկայացրած հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք: Վառելիք մատակարարելու ցանկություն են հայտնել «Մաքսհուր» և «Ֆլեշ» ընկերությունները:Շ

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, որի ներկայացուցչի հետ քննարկումներից հետո Գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար հենց այս ընկերության տվյալները ներկայացնել կառավարության հաստատմանը: Համաձայն ՀՔԾ- հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, որ ավելի էժան գնով վառելիք է առաջարկում «Մաքսհուր» ընկերությունը, բայց որպես մատակարար ընտրել է «Ֆլեշ» ընկերությանը և պայմանագիր է կնքել։

Մանյա Պողոսյան