Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։