Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթները․ քաղավիացիա

Լուրեր

25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը, այս մասին Factor.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։

«Պաշտոնապես այդ մասին հայտարարել են, որ անժամկետ են չեղարկել թռիչքները։ Այս պահին անհասկանալի է, թե օրվա մեջ կամ առհասարակ ինչ կփոխվի թռիչքների վերսկսման հետ կապված։ Ամեն ինչ կախված է իրավիճակից»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է Իրանից դեպի Հայաստան չվերթներին, կոմիտեից նշեցին, որ չվերթներ եղել են, թեև իրանական կողմն էր հայտարարել, որ չեղարկվել են մինչև վաղը՝ հոկտեմբերի 3-ի առավոտ։

«Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways-ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է»,- հավելեց գերատեսչության մամուլի քարտուղարը։

Ի դեպ, համացանցում՝ մասնավորապես ինստագրամյան հարթակում, ԱՄՆ-ում բնակվող հայ օգտատերերից ուղիղ եթերում հայտնել է, թե ԱՄՆ-ից անժամկետ չեղարկվել են թռիչքներ այդ թվում դեպի Հայաստան՝ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով։ Այս տեղեկության վերաբերյալ Լիլիթ Աղաբեկյանն ասաց․ «Քանի որ Կատարը ԱՄՆ-ի հետ ուղիղ կապերից մեկն է և հիմա անժամկետ չեղարկել է թռիչքները, կարծում եմ՝ դրա հետ է կապված։ Բայց ԱՄՆ-ից մարդիկ Հայաստան են գալիս Փարիզով և այլ երկրներով»։

Նշենք նաև, որ Tasnim գործակալության հաղորդմամբ՝ Իրանում բոլոր չվերթները չեղարկվել են մինչև վաղը՝ հոկտեմբերի 3-ի առավոտ, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

Որոշումն ընդունվել է տարածաշրջանում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է Tasnim գործակալությունը։ Սահմանափակումները կգործեն մինչև առավոտյան ժամը 5-ը։

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ իրանական հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցել է թիրախները։

Մանյա Պողոսյան