ԱԺ-ն մերժեց ընդդիմության առաջարկը․ արցախցիների կենսագործունեության պայմանների հարցով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱԺ-ը մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։

Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։

«Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաև քաղաքական առումով Արցախի խնդրի առաջքաշման առումով։ Միջխորհրդարանական հանձնաժողովն այդպես էլ չգործեց, բայց այս հանձնաժողովը հնարավորություն կտա, որպեսզի պրոբլեմները վեր հանվեն, Արցախի ժողովուրդը համահավաք կերպով և իր բոլոր ավանդույթներով ապրի ՀՀ-ում, եւ դրանով նաև հիմք կստեղծվի հետագայում ողջ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի վերադարձի համար»։

Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական լիազորություններով օժտված է բոլոր լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը, կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված։

«Մենք էլ որպես Կառավարություն պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում նաև հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում նաև աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի։ Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը։ Այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և Կառավարությունը կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Մենք երեկ լսելով հիմնական զեկուցողին չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք էս հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին»,- նշեց նա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Այն, ինչ մենք լսեցինք ՔՊ-ի կողմից, ընդամենը փորձ էր հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը հենց հանդիսանում է Պառլամենտի վերահսկողական գործառույթի իրականացումը։ Եվ եթե երեկ բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում, որ փաստարկված չէր։ Այն, որ նաև հսկայական միջոցներ, այդ թվում՝ նաև սփյուռքից ու նաև միջազգային կազմակերպություններից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար և պառլամենտը ունի և պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, այս հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը պետք է լիներ։ Հիմա եթե դուք չեք մասնակցելու, նշանակում է՝ դուք տորպեդահարում եք և հրաժարվում եք ձեր պարտականությւոններից»,- նշեց Մինասյանը։

Նա 20 րոպե ընդմիջում առաջարկեց։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը, որի արդյունքում 28 կողմ և 56 դեմ ձայներով նախագիծը մերժվեց։

Անժելա Պողոսյան