Ով է փոխարինելու Գրիգոր Մինասյանին. ՔՊ-ում քննարկել են արդարադատության նախարարի թեկնածություններ, բայց անուններ չեն բացահայտում

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։

Մտքեր են փոխանակվել կուսակցական և քաղաքական բնույթի հարցերի շուրջ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը ստորագրահավաք էր սկսել Գրիգոր Մինասյանի դեմ, որին միացել էր շուրջ երկու տասնյակ պատգամավոր։ Թեև պաշտոնապես այդպես էլ չհրապարակվեց, թե կոնկրետ որ թերացման հետևանքով են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ հանդես եկել այդ նախաձեռնությամբ, այնուամենայնիվ նրանցից ոմանք ընդգծում էին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի նշանակումը և Մինասյանի ընտանիքի, մասնավորապես հոր՝ Արա Մինասյանի և եղբոր՝ Միքայել Մինասյանի հանգամանքը։ Ստորագրահավաքի մասին հայտարարվելուց շատ չանցած Գևորգյանը հրաժարական ներկայացրեց, լուրն իր ֆեյսբուքյան էջում կիսվեց նաև Մինասյանը՝ ափսոսանք հայտնելով այդ առիթով։