ՌԴ-ն պարտվում է, ծիծաղելի է ասել՝ Արևմուտքին ծնկի կիջեցնի․ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու դիմում պիտի տա․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.07.2026 | 10:01
Կիլիան Մբապեն՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու
19.07.2026 | 09:35
RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 09:08
Անգլիան 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
Բոլորը

Մի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ-ին և նրա իշխանությանը մեղադրում է զինվելու և ռևանշիստական նպատակներ ունենալու մեջ, մյուս կողմից ինքը՝ Ադրբեջանն է ակտիվորեն զինվում։  Ադրբեջանի ՊՆ-ն նաև պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե, իբր, ՀՀ Զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը չի արձագանքել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող երկկողմ մեխանիզմի ստեղծման՝ Երևանի առաջարկին։ Վերջին մեկ տարում Ադրբեջանը մեծաթիվ զորավարժություններ է անցկացրել․ վերջինը Նախիջևանում էր՝ հանկարծակի գրոհի սցենարով։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, թե զավեշտ է Ալիևի մեղադրանքը Փաշինյանին՝ ռևանշիստ լինելու մասով․

«ՀՀ-ին ագրեսոր ճանաչելու նպատակ ունի Ադրբեջանը, որպեսզի ստանա իրավունք՝ վերահսկել մեր դե-սուվերենիզացիան։ Այդ խոսույթը լինելու է միշտ։ Եթե նույնիսկ՝ Փաշինյանից պացիֆիստական կառավարություն լինի, Ալիևը ռևանշիզմի մեջ է մեղադրելու։ Այդ խոսույթը շարունակվելու է՝ եթե նույնիսկ Ադրբեջանը ստանա իրավունք, որ ինքը նշանակի ՀՀ ղեկավարին։ Դա քաղաքական մեխանիզմ է Ադրբեջանի համար, որը պետք է աշխատի։ Երկար տարիներ այդ խոսույթը չի դադարելու»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Այսինքն՝ Ադրբեջանը երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ին ճնշման տակ պահելու ռազմավարությա՞մբ է առաջնորդվում։ Արմեն Հովհաննիսյանը «միանշանակ» պատասխանն է տալիս․ «Ալիևը դրան տվել է ոչ ինտիլիգենտ ձևակերպում, որ ՀՀ-ին երբեք թույլ չեն տա ծնկների վրայից բարձրանա։ Նա ոչ թե ասել է՝ ՀՀ-ն նորմալ երկիր լինի՝ ոչ ագրեսիվ, որը չի հարձակվի իրենց վրա, այլ ծնկների վրայից չի բարձրանա։ Այսինքն, Ալիևի տեսանկյունից ֆիքսվում է, թե ՀՀ-ն ծնկների վրա է և Հայաստանը այդ դիրքում պետք է մնա։ Ալիևն անում է այս ամենը, որ ՀՀ-ն զրկվի Արևմուտքի հետ կոմունիկացիոն կապերից, և որ այդ գիծը տարվի Արևմուտքի կողմից, ոչ թե Հայաստանի։ Դա մի խոսույթ է, որ ըստ Ալիևի՝ կստիպի Արևմուտքին ջանքերը թուլացնել, Արևմուտքը հարաբերությունների սառեցման կգնա»։   

Այս իրավիճակում Արմեն Հովհաննիսյանն անթույլատրելի է համարում, որ ՀՀ-ն հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերից, որ համաձայվի Մինսկի խմբի լուծարմանը։ Նա նաև մտահոգիչ որակեց ապաշրջափակման հարցում երրորդ կողմի ներգրավման հնարավոր հանգամանքը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան