Ընդդիմությունը եկեղեցուն համոզել է շարժմանը ներգրավվել․ դա վնասեց ՀԱԵ-ին․ ընդդիմադիրների հակառեյտինգը մեծ է․ Հայկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.05.2026 | 10:37
Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է
27.05.2026 | 10:31
Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»
27.05.2026 | 10:18
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
27.05.2026 | 10:17
ԱԺ նիստին 3 պատգամավոր է եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:11
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
27.05.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ
27.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
Բոլորը

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո լարված են Հայ առաքելական եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի կառավարության հարաբերությունները։ Այդ հակասությունները հատկապես սրվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հրաժարական պահանջեց։ Իսկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ընդդիմադիր շարժումը կուլմինացիային հասավ։ Հոգևորականները հայտնվեցին ընդդիմադիր ակտիվիստների կողքին։
Աստվածաբան Հայկ Հակոբյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե նա ինչպե՞ս է դիտարկում այս հակասությունը, ինչքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի դեմ եկեղեցու փաստարկները։ Աստվածաբանը պնդում է, որ հայաստանյան հասարակությունը բավականին բևեռացված վիճակում է գտնվում, և եկեղեցին հանդիսանում է բևեռներից մեկի ձայնափողը կամ ձայնափողերից մեկը․

«Կարծում եմ՝ բոլորս էլ նկատում ենք, որ հայ հասարակության շրջանում կա Փաշինյանի կառավարության «ապազգային» լինելու նարատիվը։ Նույնիսկ՝ դավադրապաշտական, ամենաաբսուրդ լուրերն են տարածվում ամենատարբեր հարցերի շուրջ։ Հասարակական այդ շերտի ներկայացուցիչը մնացել է եկեղեցին, որովհետև անգամ ընդդիմադիր շատ ուժեր այդ շերտի համար արդեն չեն ընկալվում»,- ասաց աստվածաբանը։

Հայկ Հակոբյանը լսել է այն արգումենտը, որ հոգևորականներն էլ ՀՀ քաղաքացիներ են, և մասնակցում են քաղաքական գործընթացներին։ «Բայց տվյալ սիտուացիայում նկատելի է, որ եկեղեցին ընդունել է ընդդիմադիր կեցվածք՝ դուրս գալով անկախ, օբյեկտիվ, կողքից քննադատի կերպարից։ Այսինքն՝ նա վերևի դիրքից եկել է և հավասարվել․․․ քաղաքական տիրույթ է մտել։ Դա կարծում եմ՝ մեծ խնդիր է ներեկեղեցական առումով։ Ընդունենք, որ մեր հասարակության մի հատվածը ունի իշխանամետ կեցվածք, և այստեղ խնդիր ունի եկեղեցին՝ իր հավատացիալների ներսում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան