Իրաքում ԱՄՆ ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել

Լուրեր

23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:59
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
Բոլորը

Իրաքում հրթիռային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի Victory ռազմաբազան, որը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության շրջանակների աղբյուրները։ Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ երկու հրթիռ խոցվել է բազայի պաշտպանական համակարգի կողմից, իսկ երրորդն ընկել է ահաբեկչության դեմ պայքարի հրամանատարության շտաբի մոտ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեկ այլ աղբյուր հաստատել է այս տեղեկությունը՝ պարզաբանելով, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ հրթիռները չեն ազդել ավիացիոն երթևեկի վրա։

Ըստ AFP-ի՝ Իրաքում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող բազաների վրա հարձակումներն ավելի հաճախակի են դարձել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման նոր փուլի ֆոնին, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո։

Ներկայում Իրաքում տեղակայված է շուրջ 2500 ամերիկացի զինծառայող, ևս 900 ամերիկացի զինծառայող ծառայում է Սիրիայում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի