Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով

Լուրեր

27.05.2026 | 10:37
Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է
27.05.2026 | 10:31
Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»
27.05.2026 | 10:18
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
27.05.2026 | 10:17
ԱԺ նիստին 3 պատգամավոր է եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:11
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
27.05.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ
27.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով:

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, անցած ժամանակահատվածում կայուն առաջընթաց են գրանցել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն առավել զարգացնելու ու փոխգործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից եկող սերտ բարեկամական կապերի վրա, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ։

Անցած տարիներին երկուստեք ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կայուն առաջընթաց է գրանցել, զարգացել և ընդլայնվել են առևտրատնտեսական կապերը, իրականացվել են համատեղ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տրանսպորտի ու հաղորդակցության և այլ բնագավառներում:

Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։