Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների քննադատ էմիգրանտը հարձակման է ենթարկվել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկենդարլին հարձակման է ենթարկվել։ Առաջինն այս մասին սոցցանցերում հայտնել է ադրբեջանցի լրագրող Գանիմաթ Զահիդը։

«Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում բնակվող Վիդադի Իսկենդերլին հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում հարձակվողները ներխուժել են տուն, որտեղ նա բնակվում է, և դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել։ Իսկենդերլին այժմ վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը գնահատվում է ծանր»,- նշել է Զահիդը։

Ադրբեջանական մի  շարք աղբյուրներ հաստատում են հարձակման մասին լուրը։ Լրատվամիջոցներին Իսկենդերլիի հարազատները պատմել են, որ առավոտյան երեք դիմակավորված անձինք պատուհանից ներխուժել են նրա բնակարան։ Հարձակվողներից մեկը դանակի բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Իսկենդերլիին, իսկ մյուս երկուսը կանգնել են դռան մոտ։ Իսկենդերլին պաշտպանվել է, և հարվածների մեծ մասը դիպել է նրա ձեռքին։ Սակայն նա գլխին մի քանի հարված է ստացել։ Չնայած ստացած վնասվածքներին՝ Իսկենդերլիին հաջողվել է դուրս հրել հարձակվողին ու ոստիկանություն կանչել։

Այժմ ադրբեջանցի էմիգրանտը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Հարձակվողները դիմակներով են եղել ու չեն խոսել, ուստի տուժողը չգիտի, թե ինչ ազգության են նրանք։

Հավելենք, որ արտասահմանում բնակվող Ադրբեջանի իշխանությունների քննադատների նկատմամբ հաճախ են հարձումներ տեղի ունենում։ Երկու տարի առաջ Իսկենդերլին կրկին հարձակման էր ենթարկվել։ Ոստիկանությունը պարզել է, որ դա տեղի հանցավոր խմբավորումների ձեռքի գործն է: Իսկենդերլին կարծում է, որ հրահանգը եկել է Ադրբեջանի իշխանություններից։

Նա հայտնի է սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ։ Ադրբեջանում Իսկենդերլին զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, կալանավորվել է և դատապարտվել։ Շուրջ 10 տարի առաջ նա մեկնել է Ֆրանսիա և այժմ բնակվում է այնտեղ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի