Նասրալլայի զարմիկը՝ «Հըզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Միաժամանակ, լրատվականը նշում է, որ նրա ընտրվելու մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա։

Մինչ այժմ Սաֆի ադ-Դինը «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի նախագահն էր։ Նա շարժման սպանված առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի զարմիկն է։

Detaly.co.il-ը, սակայն, գրում է, թե «Հըզբոլլահ»-ը հերքել է տեղեկություններն այն մասին, որ կազմակերպության Շուրայի խորհուրդը փոխարինող է ընտրել գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային, որը սպանվել է Բեյրութի Դահիե թաղամասին իսրայելական հարվածի ժամանակ:

«Մենք հստակեցնում ենք, որ մեր կազմակերպչական ընթացակարգերի վերաբերյալ բոլոր լուրերը վավերականություն չունեն և չպետք է դրանց վրա հիմնվել։ Այս հարցում պետք է հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների և փաստաթղթերի վրա»,- ասվում է Շուրայի խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Հըզբոլլահ»-ի երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է Բեյրութի հարավում գտնվող կազմակերպության ստորգետնյա շտաբի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Կազմակերպությունը հաստատել է տեղեկությունը։ Նասրալլայի սպանության գործողության ընթացքում Իսրայելը մեկ տոննա կշռող 85 ռումբ է նետել Բեյրութի հարավային արվարձանների վրա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի