Լիբանանում փեյջերները պայթեցվել են ականապատված մարտկոցների օգնությամբ․ CNN

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Լիբանանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ անանունության պայմանով CNN-ին ասել են, որ «Հըզբոլլահ»-ի անդամների փեյջերները պայթեցվել են դրանց մարտկոցների մեջ թաքցված պայթուցիկների օգնությամբ:

CNN-ի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ ուսումնասիրել է պայթեցված փեյջերը և նաև վերահսկվող պայթեցման վկա է դարձել։ Նրա խոսքով՝ պայթուցիկը ներկառուցված է եղել փեյջերի լիթիումային մարտկոցի մեջ և գործնականում հնարավոր չի եղել այն հայտնաբերել։ Նա հավելել է, որ մինչ այս երբեք նման բան չէր տեսել։ Հեռուստաալիքի հետ զրուցած լիբանանյան հետախուզության երկու պաշտոնյաներից և ոչ մեկը չի ասել, թե ինչ ստուգումներ են անցել փեյջերները նախքան երկիր ներմուծվելը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում սկսել են պայթել լիբանանյան խմբավորման անդամներին պատկանող փեյջերները: Պայթյունների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է։ Փեյջերների պայթյունից հետո սկսել են պայթել համակարգիչները և այլ էլեկտրոնային սարքեր: Հըզբոլլահը պայթյունների համար մեղադրել է Իսրայելին, Իսրայելը հերքել է այդ մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի