2018-ին իշխանության եկած մարդիկ համարել են՝ Արցախի հանձնումը ՀՀ-ն անվտանգ կդարձնի, ՀՀ-ն պարտվել է նախ գաղափարական առումով․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, որում նշված է, թե «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Բլինքենը կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն ու զարգացում կբերի տարածաշրջանին։ Արդյունավե՞տ է եղել հանդիպումը, որ համաձայնվել են լրացուցիչ ջանքեր ներդնել։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Փաշինյանի և Ալիևի հայտարարություններից երևում է, որ նրանց միջև մեծ հակասություն կա․

«ՀՀ-ն ուզում է 80% համաձայնեցված հարցերով կնքել պայմանագիր, որովհետև հասել են մի փուլի, որտեղ 20% հարցերի հետ կապված իրավիճակը մոտ է փակուղուն։ Իսկ Ադրբեջանի տեսակետը այն է, որ քանի դեռ չեն համաձայնեցվել բոլոր կետերը, այդ պայմանագիրը ստորագրման ենթակա չէ։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ ռեգիոնալ ապաշրջափակման թեման դուրս է բերվել ընդհանուր փաստաթղթից։ Դրա հետ կապված ևս Ադրբեջանը լավատեսական հայտարարություններ չի հնչեցրել։ Այսինքն՝ այն, ինչ արձանագրվել է ձեր նշած հայտարարության մեջ, ավելի շատ հռչակագրային բնույթ ուներ, բայց հիմնական խնդիրները թաքնված են իմ նշած ձևակերպումների տակ, որ հնչել են երկու երկրների ղեկավարների կողմից»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Սրանք հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են արդեն համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկից հետո, որն Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է հետևողականորեն մերժում է։ Ինչո՞ւ չի Ադրբեջանը կնքում համաձայնագիր։
Տիգրան Աբրահամյանը պատասխանում է․ «Ադրբեջանի իշխանությունը լավագույնս հասկանում է, թե որն է պատճառը Հայաստանի իշխանության շտապողականության։ Դա առավելապես ունի նախընտրական բնույթ։ Հերթական ընտրություններին մեկ տարի ութ ամիս ժամանակ է մնացել, և գործող իշխանության համար վերարտադրվելու նպատակով անհրաժեշտություն կա ստանալու փաստաթուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը և որով հնարավոր կլինի հասարակությանը փոխանցել ուղերձ առ այն, որ իրենք են խաղաղություն բերող ուժը, և վերարտադրվելու հնարավորություն ստանա։ Այլ բան է, որ հիմա երևացող հիմնական փաստաթղթում չի արտացոլվելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, դա արդեն իսկ ակնհայտ է, բայց քանի որ ՀՀ իշխանությունը շտապում է, փորձում է արագ հասնել ինչ-որ փաստաթղթի ստորագման։ Ադրբեջանը լավ հասկանում է, թե Հայաստանի իշխանությունը ինչ նպատակ է լուծում, և նա օգտագործում է իրավիճակը՝ առավելագույնս պահանջները իջեցնել և ՀՀ-ին ստորագրել տալու համար՝ հասկանալով, որ ՀՀ-ին պետք է խաղաղություն բառը, և որպեսզի առավելագույնս արտացոլված լինեն իր պահանջները։ Սահմանադրության փոփոխության պահանջից զատ՝ այլ հարցերում ևս կան խնդիրներ և դա առնչվում է ռեգիոնալ ապաշրջափակմանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան