Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Լուրեր

27.05.2026 | 11:33
ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին
27.05.2026 | 11:24
Մոդրիչը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո․ աղբյուր
27.05.2026 | 11:22
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ԱԳ փոխնախարարին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԱԽ նիստին
27.05.2026 | 11:15
Բաքուն հայտնում է, որ ադրբեջանական արտադրանք է արտահանվել Հայաստան
27.05.2026 | 11:02
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստը
27.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 10:54
ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:49
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը
27.05.2026 | 10:37
Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է
27.05.2026 | 10:31
Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»
27.05.2026 | 10:18
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
27.05.2026 | 10:17
ԱԺ նիստին 3 պատգամավոր է եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:11
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
27.05.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 27-ի դրությամբ
Բոլորը

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Գևորգյանը արդարադատության փոխնախարար էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։