Կոբախիձեն Վրաստանի առաջին վարչապետն է, որը ՄԱԿ-ի ամբիոնից չի հիշատակել ՌԴ-ի մասին

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեք անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում և ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանի մասին։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան ՄԱԿ-ի ընդհանուր բանավեճում իր ելույթում կարողացել է խուսափել Ռուսաստանի մասին խոսելուց։

Նախորդ իշխանությունների օրոք Միխեիլ Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ակտիվորեն խոսում էր Ռուսաստանի Դաշնության գործողությունների մասին։ Որպես կանոն՝ համաշխարհային առաջնորդներն օգտագործում են ՄԱԿ-ի ամենաբարձր հարթակը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն իրենց երկրի շահերի վրա, գրում է լրատվականը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում Իրակլի Կոբախիձեն ելույթ է ունեցել երեք միջոցառումների ժամանակ՝ «Ապագայի գագաթնաժողով», Անվտանգության խորհրդի նիստին և ընդհանուր բանավեճի ընթացքում:

Երեք ելույթներում էլ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը ստեղծել է անորոշություն և աննախադեպ չափերի հումանիտար ճգնաժամ։

«Վրացական երազանքը» «չգրգռման քաղաքականության» շրջանակում երբեք աչքի չի ընկել Մոսկվայի դեմ կոշտ հռետորաբանությամբ, սակայն առաջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերում Վրաստանի ներկայացուցիչը չի հիշատակել Ռուսաստանի Դաշնության մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի