ՀՀ-ն սպառնալիքների առաջ է, ՌԴ-ն թշնամական պահվածք ունի․ ԵՄ-ի ընտանիքում լինելը մեր շահն է․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Մեկ շաբաթից ավելի է՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը ընթացքի մեջ է։ 50000 ստորագրություն հավաքելու պարագայում ԱԺ-ին կներկայացվի օրենքի նախագիծ, որն այն մասին է, որ Հայաստան պետությունը մեկնարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Բայց եթե ՔՊ-ն մերժի այս առաջարկը, արդեն «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը կանցնի հանրաքվեի օրակարգին։ Ինչպիսի՞ն է տեմպը, արդյո՞ք 50 000 ստորագրություն կհավաքվի 60 օրում, կա՞ այս օրակարգի ընկալում հանրության կողմից։ ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը, որը ստորագրահավաքի նախաձեռնողներից է, Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ տեմպը գոհացուցիչ է, և որ 60-օրյա ժամկետից շուտ կհավաքվի անհրաժեշտ քանակի ստորագրությունների անհրաժեշտ չափը․

«Ստորագրող յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ ինքը մասնակցում է պատմական ապագայի կերտմանը։ Պետության ապագան փոխող լուրջ պատմական իրադարձությունները տեղի են ունենում վտանգներով լեցուն ժամանակներում, և այստեղ կարևոր է առաջնորդների դերը, բայց այստեղ նաև յուրաքանչյուրի դերն է կարևոր՝ ընկալելու այս պատմական հնարավորությունը և մասնակցելու այդպիսի շրջադարձերին»,- նշեց տիկին Հակոբյանը։

Նրան հարց ուղղեցինք՝ ինքը չունի՞ մտավախություն, որ մարդիկ չեն ընկալի այս պրոցեսը՝ որպես պատմական շանսը օգտագործելու պահ, այլ՝ կարող են ապաակտիվանալ՝ չստորագրել, ենթադրելով, որ Հայաստանի իշխանությունը Ազգային ժողովում կմերժի օրենքի նախագծի ընդունումը։

«Եթե շարժվես այդ կանխավարկածով, ուրեմն՝ ոչ մի գործողություն չպիտի անես՝ կանխավ մտածելով, որ իշխանությունը կմերժի, ոչ մի բան ձեռնարկելու իմաստ չկա։ Բայց ինքնին այս պրոցեսը շատ կարևոր է, և հետագա պլաններն էլ քննարկվում են, և ըստ ՔՊ-ի արձագանքի՝ որոշումները կընդունվեն։ Այնպես չէ, որ տարերային պրոցես է մեկնարկել, որը կարող է մարել՝ կախված ՔՊ-ի արձագանքից»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ Նա թվարկեց նաև այն գործոնները, որոնք իրենց բերել են ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու անհրաժեշտության մտքին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան