Գույքահարկի առաջարկությունը՝ որպես հիպոթեքի մարման ճանապարհներից մեկը. Մհեր Շահգելդյանը ներկայացրեց ՕԵԿ-ի ծրագիրը

Լուրեր

13.11.2026 | 17:39
Փաշինյանը կարճատև այցով վերադառնում է Երևան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

«Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր շարունակեց նախընտրական իր քարոզարշավը: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ներկայացված ծրագրի մասին:

«Ծրագիրը մշակելիս մենք հաշվի ենք առել նաև ՀԿ-ների, անկախ փորձագետների միջազգային փորձը: Ահա սա պետք է հիմք լինի: Երկրորդ՝ ֆինանսական նոր պլանավորման և ծրագրավորման համակարգի ներդրումն է, օրինակ, մեթոդներից մեկը բյուջետային համակարգերի պլանավորման և ծրագրավորման համակարգն է, որը արտասահմանյան բազմաթիվ երկրներում կա: Հաջորդը՝ Երևանը, որպես մայրաքաղաք և որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մայրաքաղաքների գլոբալ հանրույթի անդամ դառնալն է: Այսինքն՝ լայն համագործակցություն միջազգային ասպարեզում»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Շահգելդյանը նկատեց, որ  2014 թվից, ըստ հարցումների, ժողովրդի հիմնական դժգոհությունը նույնն է՝ աղբահանություն: «Պետք է լինի աղբի վերամշակման գործարան, աղբահանության  մրցակցային դաշտ»,- առաջարկեց Մհեր Շահգելդյանը և խոսեց բնակարանաշինությունից և ուրբանիզացիայից:

«Խնդիրները բոլորինն են, իսկ մեր առաջարկությունները կարող եք քննել: Մենք ունենք յուրահատուկ առաջարկություններ, մասնավորապես՝ գույքահարկի առաջարկությունը որպես հիպոթեքի մարման ճանապարհներից մեկը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: