Հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի իրական կամքը. վարչապետը Նյու Յորքում մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով քննարկմանը

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Մինչ վարչապետ Փաշինյանին խոսքը փոխանցելը` ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը նշել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ Փաուերի խոսքով` հուլիսին ժամանել է Երևան` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ «Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Սամանթա Փաուերը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ելույթի հնարավորության համար և նշել. «Կցանկանայի ձեզ հետ կիսվել այն մասին, թե ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո, որը թավշյա, ժողովրդավարական և խաղաղ հեղափոխություն էր։ Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է, այն է, որ ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Մինչև հեղափոխությունը մենք Հայաստանում ունեինք մենաշնորհներ և սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է։ Ժողովրդավարության կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան։ Կարծում եմ` սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, և շատ կարևոր է, որպեսզի այս օրակարգը հաջողությամբ պսակվի։

Հաջորդ արդյունքը գուցե կրկին ավանդական հայացքների վերանայման մասին է։ Դա հասարակությունում կանանց դերի մասին է։ Վստահաբար ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված, ու մեր ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են, որ դա մեր երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարևոր կոմպոնենտ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կանանց խրախուսում ենք, որ իրենք լինեն ավելի ակտիվ։ Նրանց արձագանքն այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կուզենայինք, բայց պրոցեսը մեկնարկել է և որևէ կասկած չկա, որ մենք կունենանք իրական փոխոխություններ։ Դա կլինի մեր կանանց, ինչու չէ նաև տղամարդկանց համար, ընդհանրապես մեր հասարակության համար ժողովրդավարության իրական արդյունք։ Շնորհակալություն»։