Քննարկվել են Հայաստանի և Անդորրայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները

Լուրեր

02.06.2026 | 11:44
Իրավապահները զենք ու թմրանյութ են փնտրում․ խուզարկություններ՝ Արմավիրում
02.06.2026 | 11:41
Թրամփը Նեթանյահուին մեղադրել է Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմը խաթարելու մեջ․ Axios
02.06.2026 | 11:30
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
02.06.2026 | 11:22
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 11:13
«5 հոգի մարդ ունեմ զալատոյ․ մի 20 հոգի հետևիցդ բերես, որ 200 հազար ստանաս»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 10:59
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ին 74.1 հա հողամասերի օտարման աճուրդները
02.06.2026 | 10:52
Կոտայքի մարզի որոշ հասցեներում 9 ժամ գազ չի լինի
02.06.2026 | 10:41
Անդրես Ինիեստան ակումբ է գլխավորել
02.06.2026 | 10:33
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 116-ը
02.06.2026 | 10:18
Հրդեհ արագ սննդի տաղավարում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
02.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 2-ի դրությամբ
02.06.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
02.06.2026 | 09:33
Իջևանի համայնքին են վերադարձվել Աչաջուրի և Գետահովիտի մշակույթի տներում վարձակալությամբ տրված տարածքները
01.06.2026 | 22:54
Ինչպես հայտագրել առաջին դասարանցիներին
01.06.2026 | 22:39
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների օր սահմանելու նախաձեռնությամբ են հանդես եկել
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անդորրայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների ակտիվացումը:

Մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կառավարման, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտում փորձի փոխանակման և երկկողմ համագործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը և ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր: