ՌԴ-ն հետախուզությամբ փորձել է որոշ արցախցիների տանել Արցախ, որ զորախումբը դուրս չգա, բայց մերժվել է․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հայտարարություն է տարածել, որն առնչվում է Հայաստանին։  Դրանում կա նշում նաև Արցախի թեմայով. «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանին հարց ուղղեցինք, թե նա ինչպես է գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ է այն նշանակում իր համար անձնապես։

«Սա նշանակում է նախընտրական խոստում։ Այդպիսի խոստում թեկնածուները ամեն նախընտրական շրջանում տալիս են, սկզբնական շրջանում Հայոց ցեղասպանության հարցն էր ակտուալ, հիմա նաև՝ Արցախի հարցը փոքր-ինչ ողբերգական ձևակերպմամբ։ Բայց այնուամենայնիվ, կոլեկտիվ իրավունքի ֆիքսումը տարբեր հայտարարություններում, տարբեր քաղաքական գործիչների շուրթերով, տարբեր խորհրդարանական բանաձևերում, տարբեր կառավարությունների հայտարարություններում անչափ կարևոր է։ Այնտեղ ոչ միայն հայության արժանապատվության վերականգնման հարցն է, այլ ավելի շատ՝ տարածաշրջանային կայունության։ Պետք է հասկանալ, որ եթե այս հարցը՝ որպես ական դրվեց տարածաշրջանի տակ, չլուծվեց, ապա ռեգիոնը գնալու է բոլորովին այլ զարգացումներով, ինչը չէին ուզենա ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, այսինքն՝ իրավիճակը պայթյունավտանգ է լինելու։ Եթե ցանկանում են Հարավային Կովկասը տեսնել մեկ միավոր տնտեսական և քաղաքական, ապա հարցերի լուծումը ցեղասպանության ճանապարհով պետք է բացառվի։ Ցեղասպանության հետևանքները պետք է բացառվեն։ Իսկ Արցախի բռնի տեղահանումը ցեղասպանության դրսևորումներից մեկն է»։

Հարցին, թե ինքը ունի՞ ռեալիստական սպասում, որ ԱՄՆ նախագահ դառնալու պարագայում Քամալա Հարիսը իրական և տեսանելի ջանքեր կգործադրի, որպեսզի իրացվի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը, Խանումյանը նշեց․

«Դա չեմ տեսնում, այսօր էլ դեմոկտրաները իշխանության են, Բայդենի ադմինիստրացիան անցյալ տարի որոշակի քայլեր փորձեց անել՝ սանկցիաներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, սակայն այդ ամենը հայտարարություններից այն կողմ չանցավ կամ այն շատ կարճ տևեց, որովհետև Ադրբեջանը լուծեց իր հարցերը։ Նույնիսկ՝ կարողացան ԱՄՆ այցելել մուտքի հնարավորությունից զրկված ադրբեջանցի պաշտոնյաներ։ Ադրբեջանը այսօր կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար»։

Ռուսաստանը, որ երեք տարի շարունակ Արցախում խաղաղապահ զորակազմ ուներ, և շանս ուներ ապացուցելու, որ ունակ է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը, ոչ թե կողքից դիտելու բռնի տեղահանությունը, պարբերաբար խոսում է Արցախ հայերի վերադարձի հարցի մասին, վստահաբար՝ իր հովանու ներքո։

«ՌԴ-ն հետախուզությամբ փորձել է որոշ արցախցիների հետ տանել Արցախ, որ զորախումբը դուրս չգա, բայց հասկացան՝ դա իրենց ուժերից վեր է, արցախցիները մերժել են։ ՌԴ-ն այս պահին պետք է մտածի Կուրսկի մարզի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու մասին, քան՝ արցախցիներին՝ Արցախ վերադարձնելու։ Դա ՌԴ ուժերից վեր է, ՌԴ-ն որպես խաղաղապահ ձախողվել է, խաղաղապահների աչքի առաջ տեղի է ունեցել ցեղասպանություն, նրանք որևէ պարտավորություն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած՝ չեն կարողացել կատարել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապահովման առումով։ Արցախը տասը ամիս մատնվել է բլոկադայի՝ սովի, թերսնման և թուլացման պատճառ դարձել։ Հետևաբար՝ ՌԴ-ն որևէ նշանակալի, նաև աննշան դերակատարություն չի կարող ունենալ՝ հաշվի առնելով նաև իր կախվածությունը Ադրբեջանից»,- ասաց Խանումյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան