Միրզոյանն ու Բոննի Ջենկինսը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը
Քաղաքականություն
25.09.2024 | 17:19Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։