Գլոբալ տաքացումը կրկնապատկել է Եվրոպայում ջրհեղեղների հավանականությունը

Լուրեր

23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Բոլորը

Եվրոպայում ջրհեղեղների հավանականությունը, որը նման է «Բորիս» փոթորկին հետևած հեղեղներին, կրկնապատկվել է մարդկանց կողմից կլիմայի փոփոխության պատճառով: Այս մասին ասվում է World Weather Attribution-ի՝ գիտնականների միջազգային խմբի հետազոտության մեջ, որը մասնագիտացած է բնական աղետներում կլիմայի փոփոխության դերի գնահատման մեջ:

Գիտնականները պարզել են, որ «Բորիս» փոթորկի հետևանքով չորս օրվա ընթացքում Եվրոպայում 20%-ով ավելի շատ անձրև է տեղացել, քան նախաարդյունաբերական աշխարհի նույն տարածաշրջանում կտեղային նմանատիպ պայմաններում: Գլոբալ տաքացման պատճառով տաք օդն ավելի շատ խոնավություն է պահում, ինչը հանգեցնում է ավելի ինտենսիվ անձրևների:

Միևնույն ժամանակ, World Weather Attribution-ն ընդգծել է, որ «Բորիսի» հետևանքները կարող էին ավելի լուրջ լինել, եթե չլինեին եվրոպական երկրների իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները. մայրցամաքում նախորդ ծանր ջրհեղեղներից հետո նրանք մեծ ներդրումներ կատարեցին կանխատեսման համակարգերում, ինչպես նաև ամբարտակների և այլ պաշտպանիչ կառույցների կառուցման գործում։

«Բորիս» փոթորիկը սեպտեմբերի 12-ից 15-ն անցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայով։ Դրա հետեւանքով Լեհաստանում, Չեխիայում, Ավստրիայում, Ռումինիայում, Իտալիայում և այլ երկրներում ճանապարհներ ու բնակավայրեր են լցվել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Բնական աղետի զոհ է դարձել առնվազն 24 մարդ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի