Ուկրաինան ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ ընտրել է Հնդկաստանը․ Politico

Լուրեր

27.05.2026 | 11:55
15 հազար դրամով մարդկանց ներգրավել են «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին․ 2 անձ կալանավորվել է
27.05.2026 | 11:51
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել
27.05.2026 | 11:42
Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել
27.05.2026 | 11:33
ՌԴ-ից պաշտոնական նամակ չենք ստացել. ՏԿԵՆ-ը՝ «Կոմերսանտի» հրապարակման մասին
27.05.2026 | 11:24
Մոդրիչը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո․ աղբյուր
27.05.2026 | 11:22
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ԱԳ փոխնախարարին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԱԽ նիստին
27.05.2026 | 11:15
Բաքուն հայտնում է, որ ադրբեջանական արտադրանք է արտահանվել Հայաստան
27.05.2026 | 11:02
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստը
27.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.05.2026 | 10:54
ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 10:49
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը
27.05.2026 | 10:37
Վարդան Ղուկասյանի որդին 3 ամսով կալանավորվել է. խափանման միջոց տնային կալանքը խստացվել է
27.05.2026 | 10:31
Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ․ «Կոմերսանտ»
27.05.2026 | 10:18
Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
27.05.2026 | 10:17
ԱԺ նիստին 3 պատգամավոր է եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորք ուղևորությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնել իր «հաղթական ծրագիրը» արևմտյան դաշնակիցներին, այլև քննարկել պատերազմի ավարտի մեկ այլ խաղաղ տարբերակ։ Այս տարբերակի իրականացման հարցում միջնորդ է ընտրվել Հնդկաստանը, հայտնում է Politico պարբերականը։

Ուկրաինայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները ծաղկում են. Վլադիմիր Զելենսկին և վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի երեկոյան հանդիպել են Նյու Յորքում և օգնականների հետ միասին քննարկել խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները։ Հիմնական հարցերից է եղել Զելենսկիի առաջարկած խաղաղության բանաձևի իրականացումը և Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստումը, գրել է X-ում Ուկրաինայի նախագահը։

«Մենք ըստ էության քննարկել ենք առկա հնարավորությունները։ Ես շնորհակալ եմ մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հստակ աջակցության համար»,- նշել է նա։

Կիևը մեծ հույսեր է կապում, որ Հնդկաստանը կհասնի իրեն հարմար խաղաղության համաձայնագրի, Politico-ին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան: Նա նշել է, որ Մոդին մեկ ամիս առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ժամանակ հասկացրել է, որ թեև Ուկրաինան անխուսափելիորեն պետք է փոխզիջման գնա որոշ հարցերի շուրջ՝ ներխուժումը դադարեցնելու համար, սակայն պատերազմը դադարեցնելու ցանկացած առաջարկ չպետք է ներառի տարածքների հանձնում Ռուսաստանին:

Հնդիկներն այդ մասին հրապարակայնորեն հաստատեցին օգոստոսի վերջին Մոդիի այցի ժամանակ. երկրի ԱԳՆ-ն զեկուցել է խաղաղության բանաձևի քննարկման մասին, որն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ռուսական զորքերի դուրսբերմանը:

Ինքը՝ վարչապետ Մոդին, Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք շատ բարձր և հստակ հայտարարում ենք, որ աջակցում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը։ Սա մեր առաջնահերթությունն է»:

Չնայած գրկախառնությանը, որով Մոդին փոխանակվեց Վլադիմիր Պուտինի հետ հուլիսին Մոսկվա կատարած այցի ժամանակ և առաջացրեց Զելենսկիի կշտամբանքը, Կիևը հետագայում սկսեց Հնդկաստանը դիտարկել որպես իդեալական միջնորդ Կրեմլի հետ հարաբերություններում, եզրափակում է Politico-ն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի