Ալիևին են ներկայացվել Պակիստանից գնված JF-17C կործանիչները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին են ներկայացվել ժամանակակից, թեթև, բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ JF-17C (Block-III) ինքնաթիռները, որն ադրբեջանական կողմը գնել է Պակիստանից։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ինքնաթիռներն արդեն իսկ ընդգրկված են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում։

Դրանք մշակվել են Պակիստանի ավիացիոն համալիրի և Չինաստանի Չենդու ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագծի շրջանակում, ունակ են թռչել ցերեկային և գիշերային ռեժիմներով։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Պակիստանի ավիացիոն համալիրի նախագահ, փոխմարշալ Հաքիմ Ռազան Ալիևին տեղեկացրել են ինքնաթիռի մարտավարական և տեխնիկական բնութագրերի ու այլ ցուցիչների, ինչպես նաև դրա շահագործման կանոնների մասին։ Նշվել է, որ JF-17C-ն (Block-III) միաշարժիչ բազմանպատակային մարտական ​​ինքնաթիռ է։

Հավելենք, որ դեռևս 2021 թվականի վերջին տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն հետաքրքրված է պակիստանյան կործանիչներով։ Մասնավորապես, այդ մասին հայտարարել էր Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը։

2024-ի հուլիսին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պետական այցով Պակիստանում էր: Կողմերը քննարկել էին պաշտպանական արդյունաբերության նախագծեր։ Ալիևը Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր Խան բազայի Իսլամաբադի Ազգային օդատիեզերական գիտատեխնիկական պարկում (NASTP) մասնակցել էր նաև ռազմական ցուցահանդեսի։

Միաժամանակ, այս տարվա փետրվարին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ու Պակիստանի ավիացիոն համալիրը պայմանագիր են կնքել, որը կդառնա ասիական երկրի պատմության մեջ ամենամեծը։ Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք է բերելու JF-17C Block-III կործանիչներ, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների ուսումնական և մարտական ​​զինամթերք։ Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։

Թուրքական աղբյուրներն էլ հայտնել էին, որ Պակիստանից Ադրբեջանի պատվիրած JF-17 Block III կործանիչները համալրվելու են թուրքական պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված Bozdoğan և Gökdoğan «օդ-օդ» հրթիռներով։

Էմմա Չոբանյան