Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Իրանի նախագահի հայտարարություններին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Ռուսաստանը կշարունակի հստակեցնել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում Իրանի հետ շփումներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունները, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ։

«Դա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է։ Մենք կշարունակենք բացատրել մեր դիրքորոշումը մեր իրանցի ընկերներին, այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի շուրջ հակամարտության հետ։ Մեր փոխգործակցությունն Իրանի հետ շատ դրական է զարգանում տարբեր ոլորտներում։ Ակնկալում ենք, որ այն հետագայում էլ կընդլայնվի»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ։

«Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ։ Մենք երբեք չենք աջակցել ուկրաինական տարածքի դեմ ռուսական ագրեսիային»,- ասել էր Փեզեշքիանը լրագրողներին Նյու Յորքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի