Անդրիաս Ղուկասյանի քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Լուրեր

02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
Բոլորը

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
 Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազեն և ռազմամթերք:
Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:
2016 թվականի հուլիսի 17-ից իրավապահ մարմինները ՊՊԾ գնդին հարակից տարածքներում օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացրել են հանցագործությունների բացահայտմանը, նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ժամանակավորապես սահմանափակել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը Երևան քաղաքի Մովսես Խորենացի և հարակից փողոցների որոշ հատվածներում:
Ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:
Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթին, վերջինիս խնդրել է գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով  ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:
Նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, համարելով, որ իր ծրագիրն իրագործելի է, նույն օրը Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը և այլ անձինք հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Անդրիաս Ղուկասյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ժամանակն է, որ մարդիկ համախմբվեն և սկսեն անհնազանդության գործողությունները՝ փակեն ճանապարհները, շրջափակեն վարչական շենքերը, իրագործեն անհնազանդության այլ քայլեր, որոնք անհրաժեշտ կգտնեն: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:
Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները, հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող վերը նշված հատուկ միջոցառումների մասին, միասնական դիտավորությամբ անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ, բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել են Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ նրանք բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ են կատարել՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Կրակոցների հետևանքով ոստիկանության մեկ ծառայող հրազենային ծանր մարմնական վնասվածք է ստացել, ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում, վնասվել են ոստիկանության զորքերին պատկանող գույքը, Սարի թաղի տներից մեկը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:
Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաև ՊՊԾ գնդի տարածք տարբեր անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ներկայացուցիչները բանակցությունների միջոցով զանգվածային միջոցառման մասնակիցներից պահանջել են հեռանալ այդ տարածքից, հորդորել են գնալ Ազատության հրապարակ կամ Խորենացի փողոց, բազմիցս պարզաբանել, որ այդտեղ մնալն անվտանգ չէ մարդկանց կյանքի ու առողջության համար և Սարի թաղից հեռանալու համար ժամանակ են տվել: Նշված օրինական պահանջը չի կատարվել. Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հավաքված բազմությանը, նրանց իսկ անվտանգությունից ելնելով, Սարի թաղից չեն հեռացրել: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում  հավաքված բազմության մի մասն ընդհուպ մոտեցել է ոստիկանության զորքերի ծառայողներին և քարեր նետել վերջիններիս ուղղությամբ:
Հավաքված բազմությունը հետզհետե ավելի ագրեսիվ է դարձել, չի ենթարկվել տարածքն ազատելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջին, անտեսել իր իսկ անվտանգության ապահովմանն ուղղված իշխանության ներկայացուցիչների կողմից ձեռնարկվող քայլերը և ժամը 22:30-ի սահմաններում շարունակել է զանգվածային անկարգությունների կատարումը, որոնք ուղեկցվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով, զինված դիմադրություն ցույց տալով, նրանց գույքի ոչնչացմամբ և վնասմամբ: Այդ ընթացքում Անդրիաս Ղուկասյանը ղեկավարել է հավաքված բազմությանը, ավելին՝ հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա:
Զանգվածային անկարգության մասնակիցները, իրականացնելով կազմակերպիչների հանցավոր դիտավորությունը, տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ՀՀ ոստիկանությանը և քաղաքացիներին պատկանող գույքը:
Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:
Նման պայմաններում Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: