Ձեռքերն էր թափահարում, բղավում հայերեն․ Լապշինը Factor TV-ին մանրամասներ է պատմել «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ տեղի ունեցած միջադեպից

Լուրեր

09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Factor TV-ի տաղավարում մանրամասներ է պատմել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա նշել է, որ Բուլղարիայից է վերադառնալիս եղել կնոջ ու դստեր հետ, ընտանիքի անդամներն անխոչընդոտ անցել են անձնագրային հսկողության 8-րդ կետը։

«Իսկ հետո ես եմ տալիս անձնագիրը, որից հետո սահմանապահը վերցնում է այն ու գնում ինչ-որ տեղ։ Դրանից հետո կանգնել ենք այնտեղ 40 րոպե։ Չէինք կարողանում հասկանալ ինչ է կատարվում։ Վերջին անգամ ինձ հետ նման բան եղել էր Բելառուսում ու վատ ավարտ էր ունեցել։ Ես մոտենում էի տարբեր սահամանպահների, որոնք այլ կետերում էին նստած ու հարցնում՝ ի՞նչ է կատարվում։ Սահմանապահներից մեկին 9-րդ-ում, թե 10-րդում, մոտեցա ու հարցրի՝ հարցումն ումից է՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ադրբեջանից, նա ասաց՝ այո։ Դրա համար երբ նա ասաց՝ այո, ես միանգամից գրառում արեցի՝ Ադրբեջանից, Բելառուսից, Ռուսաստանից։ Այն ինչ ինձ ասել էին»,- ասել է Լապշինը։

Այնուհետև բլոգերը պատմել է, որ հայտնվել է սահմանապահ ծառայության մի փոխգնդապետ, որն իրեն ոչ կոմպետենտ է պահել և որը չէր խոսում ո՛չ անգլերեն, ո՛չ ռուսերեն։

«Ձեռքներն էր թափահարում, ասում գնացեք այնտեղ, այստեղ մի կանգնեք, բղավում էր հայերեն, լավ է, որ իմ դուստրը հաճախ է լինում Հայաստանում ու մի քիչ հասկանում է հայերերն։ Նա առաջինը լսել էր ինչպես է այդ փոխգնդապետը մյուս աշխատակցին ասում՝ Լապինշը կալանքի տակ է, նրան պետք է տանել»,-նշել է բլոգերը։ Ըստ նրա՝ փոխգնդապետից պահանջել է ներկայանալ, իսկ նա թաքցրել իր բեյջը։ Նա սպառնացել է, որ իրենց կձերբակալեն։

Լապշինի կարծիքով՝ որոշ սահմանապահներ ԱԴԾ-ի նախկին աշխատակիցներն են ու շարունակում են կապեր ունենալ այդ կառույցի հետ։

«Երբ ինձ 2016թ-ին Արցախ այցելության համար ձերբակալել ու հանձնել էին Ադրբեջանին հիշում եմ՝ ինձ հարցաքննում էր ադրբեջանցի քննիչը՝Քեմալ Թալիբովը, որը բերել էր փաստաթղթեր «Զվարթնոց» օդանավակայանում ու Վրաստանի հետ սահմանի բոլոր մարդկանց մուտքի ու ելքի մասին տվյալներ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, գրված էր՝ Վրաստանի գլխավոր դատախազություն։ Ինչպես էին նրանք դա ստացել Երևանից, ինձ դժվար է հասկանալ, Հայաստանը հաստատ նրանց ոչինչ չէր փոխանցել, ռուսական ԱԴԾ-ն էր փոխանցել»,-հայտարարել է բլոգերը՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպից մեկ ժամ անց եկել է ոստիկանությունը, որն «իրեն հիանալի է պահել»․

««Զվարթնոց»-ի մայորը պարզաբանեց ու ներողություն խնդրեց, նշելով, որ պարտավոր են որոշակի գործընթաց իրականացնել՝  բոլորս միասին հանգիստ կգնանք ոստիկանություն, ոչ ոք չի պատրաստվում Ձեզ ձերբակալել, ձեռնաշղթաներ հագցնել, մենք ադրբեջանցիներ չենք։ Մենք գնացինք, այնտեղ էր ոստիկանության պետը՝ Սերգեյը, որը բացատրեց ինչպես է աշխատում հետախուզման գործընթացը, ներղություն խնդրեց սահմանապահների վարքագծի համար։ Եղել է միջպետական հետախուզում ԱՊՀ մասով Բելառուսի կողմից, ինձ կարդացին  մեղադրանքները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Հարցազրույցն ամբողջությամբ կարող ենք դիտել  այսօր ժամը 18։30 Factor TV-ի եթերում։