3 օրում 5000 ստորագրություն ենք հավաքել առանց իրազեկման․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
Բոլորը

«Առաջին երեք օրում անհրաժեշտ ստորագրությունների տասը տոկոսը հավաքել ենք․ 5000 ստորագրություն 3 օրում առանց իրազեկման»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ժողովրդավարական ուժերի հարթակն» առաջին անգամ Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքի իրազեկման քարոզարշավ էր անում։ Սարգսյանի խոսքով՝ դեռևս շատ քիչ տեղերում գրասենյակներ ունեն, սակայն ստորագրահավաքի տեմպը և ընթացքը բավարար է 50 հազար ստորագրություն հավաքելու համար։

«Մենք կարծում ենք, որ կարևոր գործ ենք անում անկախ դրա արդյունքներն ինչպիսին կլինի Ազգային Ժողովում։ Դա օգտակար է լինելու թե՛ երկրին, թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին։ Սա նոր քաղաքական բանավեճի թեմա է դառնալու, որը ժողովրդին պետք է հանի այս տարիներին հնչած «հողատու» կամ «թալանչի» բանավեճից, – ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի  նիստում բավարարել էր 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 16-ից տրվել է ստորագրությունների հավաքման մեկնարկը։ 60 օրվա ընթացքում` մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ նախաձեռնությունը պետք է կարողանա հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը ներկայացնի ԱԺ։ Եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության։