Մենք պատրաստ ենք քաղաքական բանավեճի՝ վաղաժա՞մ է մեր արածը, թե՝ ոչ․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Մենք պատրաստ ենք քաղաքական բանավեճի՝ վաղաժա՞մ է մեր արածը, վաղաժամ չէ՞, արժի՞ անել, արժի չանե՞լ»,- ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի քարոզարշավի ժամանակ նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Մենք ասում ենք, որ ԵՄ անդամակցության առումով ժամանակի տևողությունը կախված է նրանից, թե մենք ինչ տնային աշխատանք կանենք, որովհետև նույն իշխանությունն ասում է, որ ասոցացման համաձայնագրի վրա փոշի է դրած ու այդ փոշին պիտի հանենք ու մաքրենք։ Թե վեց տարի ինչի չեն մաքրել, չգիտեմ»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։

Սարգսյանը համոզված է, որ ԵՄ-ին անդմակացության ճանապարհին կառույցը կօժանդակի Հայաստանին, մասնագետներ կուղարկի, որպեսզի օգնեն հնարավորինս արագ հասնել անհրաժեշտ 12 չափանիշներին։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել էր 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 16-ից տրվել է ստորագրությունների հավաքման մեկնարկը։ 60 օրվա ընթացքում` մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ նախաձեռնությունը պետք է կարողանա հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը ներկայացնի ԱԺ։ Եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության։