Թուրքիայի խորհրդարանի նախագահը 4-օրյա պաշտոնական այցով ՌԴ կմեկնի

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը երկուշաբթի քառօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան՝ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի հրավերով։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քուրթուլմուշն իր այցը կսկսի Մոսկվայից, որտեղ նա կայցելի Յունուս Էմրե ինստիտուտ, որը նվիրված է թուրքական մշակույթի և լեզվի տարածմանը, կհանդիպի տեղի ուսանողների հետ։

Նա նաև հանդիպելու է Ռուս-թուրքական բիզնես ասոցիացիայի անդամների հետ՝ քննարկելով երկու երկրների միջև առևտրային համագործակցության ամրապնդման և տնտեսական և սոցիալական կապերի ամրապնդման  հարցերը։

Երեքշաբթի Քուրթուլմուշը նախատեսում է բանակցություններ անցկացնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նա կայցելի Ռուսաստանի դիվանագիտական ​​ակադեմիա՝ ելույթ ունենալու։ Չորեքշաբթի նախատեսվում է նրա ելույթը Դաշնային խորհրդում, իսկ հետո հանդիպում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այցի ծրագրում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կա։

Սանկտ Պետերբուրգում թուրք պաշտոնյան հանդիպելու է մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկիի հետ։

ՌԴ այցի ընթացքում Քուրթուլմուշը կանդրադառնա տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Թուրքիա-Ռուսաստան համագործակցության ընդլայնմանը՝ Անկարայի  արտաքին քաղաքականության նպատակներին համահունչ: Նա նաև կընդգծի գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համատեղ հեռանկարի մշակման կարևորությունը, մասնավորապես, կապված Իսրայելի գործողությունների հետ օկուպացված պաղեստինյան տարածքներում՝ շեշտը դնելով Գազայի հատվածի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի