Ալեն Սիմոնյանի և ՔՊ պատգամավորների այցը Կանադա հետաձգվել է

Լուրեր

26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորների այցը Կանադա հետաձգվել է, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Այցը հետաձգվել է Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով։ Կանադայում կոալիցիոն ուժերից մեկը լքել է կոալիցիան ու երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը զանգել է պարոն Սիմոնյանին ու խնդրել այցի ժամկետները հետաձգել՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Պարոն Սիմոնյանը տվել է համաձայնություն, իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված էլ կքննարկվեն հետաձգված այցի ժամկետները»,- պազաբանեց խոսնակը։

Հիշեցնենք, որ միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։

Հավելենք նաև, որ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարել էր, որ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ պատգամավորներից կազմված պատվիրակության այցն իրենք չեն ողջունում։ Այդ հայտարարության մեջ նշված է․«Կանադահայությունը մտադրություն չունի ողջունելու ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը»։

Նկատենք, որ Օտտավա նախատեսված այցում հայ-կանադական բարեկամական խմբի ընդդիմադիր պատգամավորներն ընդգրկված չեն եղել։

Մանյա Պողոսյան