ՌԴ-ում պատժամիջոցների պատճառով սկսել են սառեցնել հեղուկ գազի խոշոր նախագծերը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսական խոշորագույն մասնավոր գազային «Նովատէկ» ընկերությունը արևմտյան պատժամիջոցների ֆոնին դադարեցրել է աշխատանքները բնական հեղուկ գազի (LNG) արտահանման խոստումնալից նախագծերի վրա, ինչպիսիք են «Մուրմանսկ LNG»-ն և «Օբի LNG»-ն, հայտնել են «Կոմերսանտի» իրազեկ աղբյուրները։

Ըստ տեղեկությունների՝ «Նովատէկ»-ը հասկանում է, որ «ընկերության բոլոր ապագա գազային նախագծերը ենթարկվելու են պատժամիջոցների»։ Դեռևս պարզ չէ, թե որ վայրում պետք է կառուցել սառցե դասի տանկերներ Արկտիկայի նախագծերի համար, ինչպես ֆինանսավորել դրանք և ինչպես կազմակերպել առևտուրը: Այս իրավիճակում «Նովատէկ»-ը որոշել է կենտրոնանալ «Արկտիկ LNG-2»-ի շինարարության ավարտի և նախագծից բեռնափոխադրումների հաստատման վրա:

«Մուրմանսկի LNG»-ն, որը բաղկացած է երեք գծերից, յուրաքանչյուրը՝ 6,8 միլիոն տոննա, և «Օբի LNG»-ն՝ 6 միլիոն տոննա, պետք է լինեն ընկերության հաջորդ նախագծերը «Արկտիկ LNG-2»-ից հետո: Ընդ որում, «Մուրմանսկ LNG»-ն համարվում էր ամենահեռանկարայինը, հատկապես՝ պատժամիջոցների սահմանափակումների պայմաններում, նշում է «Կոմերսանտը»։

Դա պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է չսառցակալող Մուրմանսկի նավահանգստում, ինչը նշանակում է, որ վերանում է Arc7 սառցե դասի տանկերի կառուցման անհրաժեշտությունը և հնարավորություն է տալիս սովորական նավերով տեղափոխել հեղուկ գազը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի