Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում մշտական խաղաղության ու կայունության հասնելու հնարավորություն են ստացել

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովին, ելույթ է ունեցել Թուրքական տանը ԱՄՆ-ում գործող որոշ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել։ Ըստ Էրդողանի՝ «Բալկաններում կառուցողական դիվանագիտության և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի շնորհիվ Անկարան ամրապնդել է իր տարածաշրջանային դերը»։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի հիմնական սկզբունքներն են՝ ամրապնդել բարեկամությունը, նվազեցնել տարաձայնությունները և ապահովել խաղաղություն, և որ Թուրքիան անփոխարինելի պայման է համարում հարգանքը միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում այդ սկզբունքներն առավել, քան երբևէ անհրաժեշտ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի