ԱՄՆ-ն անդրդվելի է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում. Բլինքենի շնորհավորական ուղերձը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է աջակցել Հայաստանին, որը դառնում է մեր ժողովրդավարական համայնքի բարգավաճ անդամ:

Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի սերտորեն կապված է աշխարհի հետ: Վերջին 10 տարում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի ծավալը մոտ երկու անգամ աճել է: Մենք աշխատում ենք Հայաստան էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման և նրա ժողովրդի ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։

Մարդկանց միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում հայկական մեծաթիվ սփյուռքի շնորհիվ: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճման հասնել մեր ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ:

Այս նշանակալի օրը Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում:

Մենք հարգում ենք լուրջ մարտահրավերների ժամանակ հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը Հայաստանի հանձնառությունը: Մենք շարունակելու ենք պաշտպանել հարատև և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշված է Բլինքենի ուղերձում: