«Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում». Թուրքիայի պաշտպանության նախարար

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

Սեպտեմբերի 10-ին,  Անկարայում Աֆղանստանի  արտակարգ և լիազոր դեսպան Աբդուլ Ռահիմ Սայեդ Ջանի հյուրընկալությամբ Աֆղանստանի անկախության 99-րդ տարեդարձին նվիրված  միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են գտնվել նաև Թուրքիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարները. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է Իդլիբի իրադարձություններին և թուրք-աֆղանական հարաբերություններին վերաբերող հարցերին: 

Աքարը հայտնելով, որ Աստանայի գործընթացի շրջանակներում  զինադադար է հաստատվել, ասել է. «Թե՛ ցամաքից և թե՛ օդից իրականացվող ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն: Մեր նպատակն է զինադադար և կայունություն ապահովել Իդլիբում»։

Նրա խոսքով` զինադադարի խախտման դեպքում, քաղաքացիներից  ամենից շատը տուժում են երեխաները և ծերերը:

«Մեր պայքարը Ալ-Կաիդայի նման ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսիք են գյուլենականները, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ/ PKK), «Իսլամական պետությունը» (ԻՊ) շարունակվում և շարունակվելու է այքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը»:

Նախարարը անդրադառնալով թուրք-աֆղանական հարաբերություններին, ընդգծել է, եթե ՆԱՏՕ-ն և դաշնակից ուժերը  լքեն Աֆղանստանը, ապա դրանից հետո նույնպես Թուրքիան կշարունակի համագործակցությունը: